Երբ քպական իշխանությունը նոր էր սկսել «ՀԷՑ-ը խլելու» գործընթացը, առիթ ունեցանք նշելու, որ փուչիկ են պաշտոնական այն հայտարարությունները, թե դա արվում է «ՀԷՑ-ը փրկելու… ճգնաժամը հաղթահարելու» նպատակով:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ոչ մի նման խնդիր, իհարկե, չկա, որովհետև իրականում ճգնաժամի ապացույց էլ չկա: Ու մինչև օրս էլ Փաշինյանի իշխանությունը իր պաշտոնական «պնդումների» հետ կապված որևէ հիմնավոր, ծանրակշիռ ապացույց չի ներկայացրել:
Դա ևս մեկ անգամ ու էլ ավելի է ընդգծում դեռ «խլման գործընթացի» մեկնարկում տրված գնահատականը, որ սա բացառապես քաղաքական երևույթ է: Մենք նշել էինք նաև, որ ժամանակի ընթացքում քպական իշխանությունները փորձելու են ՀԷՑ-ում «գտնել» ինչ-ինչ «փաստեր», որպեսզի դիմեն մանիպուլ յատիվ շահարկումների, թե՝ «տեսե՜ք, դուք հոսանքի վարձավճար եք մուծել, իսկ ՀԷՑ-ի սեփականատերերը թալանել են…»:
Օրերս քպական իշխանությունները սոցցանցային ու լրատվական դաշտ նետեցին տարբեր «փուչիկներ», որոնք մաքսիմում 5 րոպե անց քարուքանդ էին լինում, այլ ոչ թե պարզապես հերքվում:
Առաջին «բադիկն» այն էր, թե ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահն ստացել է աստղաբաշխական աշխատավարձ: Ըստ որում, հատուկ չէր նշվում անունը, որ «մասսաները» մտածեն, թե դա եղել է Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը: Ընդամենը մի քանի րոպե անց պարզվեց, որ նախ՝ այդ ժամանակ Նարեկ Կարապետյանը եղել է նախագահի տեղակալը, իսկ հրապարակ նետված վարձատրությունը, որը ստացել է տնօրենների խորհրդի նախագահը, եղել է Սամվել Կարապետյանի միջոցներից, այսինքն՝ սպառողների մուծած վարձավճարի հետ այդ գումարը կապ չունի, էլեկտրաէներգիայի սակագնի ու ինքնարժեքի հետ էլ, բնականաբար, կապ չունի:
Մյուս կողմից՝ պարզվեց, որ Նարեկ Կարապետյանը միայն վերջին 9 ամիսն է տնօրենների խորհրդի նախագահ և… այդ ընթացքում աշխատավարձ չի ստացել: Իսկ հասանելիք աշխատավարձն էլ ուղղվել է համակարգում ցածր աշխատավարձ ունեցող աշխատակիցների պարգևավճարի ֆոնդին:
Քանի որ «չկպավ», իսկ սլաքներն անպայման պետք էր ուղղել Նարեկ Կարապետյանի դեմ, հրապարակ նետեցին նաև նրա ստացած «սատղաբաշխական» գումարները՝ որպես տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ: Պարզվեց՝ դա էլ է մանիպուլ յացիա: Նախ՝ էլի՝ վճարումը եղել է Սամվել Կարապետյանի միջոցներից, երկրորդը՝ Նարեկ Կարապետյանն այդ աշխատավարձը չի ստացել, այլ փոխանցել է բարեգործական նպատակներով՝ «Տաշիր» հիմնադրամին:
Անկասկած, առաջիկայում քպականները նոր ստեր կամ մանիպուլ յատիվ «տեղեկություններ» էլի կտարածեն: Լավ, բայց ինչո՞ւ են փաշինյանական իշխանությունները նման՝ 5 րոպեանոց ստեր ու մանիպուլ յատիվ տեղեկություններ տարածում: Ինչի՞ մասին է սա խոսում:
Իսկ դա վկայում է նրա մասին, ինչը մենք կանխատեսում էինք. առաջիկայում ընտրություններ են, քպականները, ի դեմս Սամվել Կարապետյանի գլխավորած շարժման, տեսնում են լուրջ վտանգ, տեսնում են, որ լուրջ քաղաքական հայտ ներկայացնող ուժ է ձևավորվում, ուստի փորձում են հնարավորինս վարկաբեկել:
Ու ակնհայտ մանիպուլ յատիվ բաներ են նետում դաշտ՝ հաշվարկով, որ մի որոշակի շերտի վրա դա կազդի: Մյուս կողմից՝ նման «ավրալային» ստատարածումը վկայում է այն բանի մասին, որ քպական իշխանությունը ցայտնոտային վիճակում է: Սա նման է այն ֆուտբոլային իրավիճակին, երբ պարտվող թիմն սկսում է խաղավերջին մոտ գնդակը պարզապես «տշել» դեպի մրցակցի տուգանային հրապարակ՝ «մեկ էլ տեսար, մի բան կստացվի..» մտայնությամբ:
Ի դեպ, երբ խոսվում է բարձր աշխատավարձերի մասին, այստեղ պետք է հիշատակել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Եթե իսկապես ՀԷՑ-ում եղել են չտրամաբանված աշխատավարձեր, եթե դրանք իսկապես ազդել են սակագների վրա, ինչո՞ւ ՀԾԿՀ-ն տարիներ շարունակ ծպտուն չի հանել, չէ՞ որ դա իր ուղիղ պարտավորությունների մեջ է մտնում:
Իսկ գուցե այն ամենը, ինչ ներկայացնում են իշխանություններն, ու ՀԾԿՀ-ն էլ լռությամբ համաձայնում է, ոչ մի կապ չունի՞ իրականության հետ, և դա «հայտնաբերվել» է միայն այն բանից հետո, երբ հնչեց «կանենք մեր ձևով» հայտնի արտահայտությո՞ւնը … Հը՞:
Բաց մի թողեք
Ընտրությունն այսօրվա ու արդիական տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է
Յոթուկես տարվա ղեկավար է, փոխնախագահների մակարդակն էլ չունի