28/09/2025

Նիկոլական ամենատարբեր ֆեյք ու իրական էջերով արդեն արդարացնում են վրեժը

Եթե նկատել եք, արդեն առանց նախաքննության, քննության ավարտի, առանց դատարանի վճռի մի կողմից “մեղավոր են ճանաչել-պրծել” Նարեկ Օհանյանին (կարծես ուրիշը չէր կարող նրա բակում թողներ, այրեր իրերը),

մյուս կողմից`

արդեն “հերոսացման փորձեր” են կատարվում նիկոլական տարբեր իրական ու կեղծ էջերով, վրեժն են արդարացնում,

“8 ամսում 8 տարի ծերացավ”, “8 ամիս վրեժը սրտում” և այլն…

(Խնդիրը նրանում է, որ երկու ասպեկտով էլ ստացվում է, որ արդեն վերդիկտ են տալիս, թե անձնական հողի վրա վրեժից ելնելով է կատարվել սպանությունը և վերջ)։

Ոստիկանության մամուլի խոսնակը նույնպես վրեժի վարկածն է հաստատում,

մի բան էլ ասում է, թե նվազում կա հանցագործությունների, սպանությունների։

Ուրեմն մասնավորապես հրազենի գործադրմամբ հանցագործությունների վիճակագրությունը հունվար֊հուլիս ամիսների` 2016֊2025թթ֊ին

2016-39

2017-32

2018-34

2019-42

2020-63

2021-44

2022-29

2023-44

2024-68

2025-72

2016-2018թթ֊ի համեմատ շուրջ 2 անգամ ավելացել է։

Սարգիս Պարսամյան