Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է:
ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:
Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է:
Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ խոսքը ձերբակալված առաջին անձի՝ Նարեկ Օհանյանի մասին է։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՔԿ-ն էլ իր հերթին գրել է․ Բացահայտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքը․
Նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում սպորտային պայուսակի մեջ հայտնաբերվել է նաև մարզասրահի այցեքարտ, որն ուղարկվել է հետաքննություն իրականացնող մարմին: Պարզվել է, որ այցեքարտը պատկանում է սպանություն կատարած անձին:
Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը: Քննիչի կողմից առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը:
Սպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (սպանությունը), 44-155-րդ 1-ին մասով (սպանության փորձը, 335-րդ հոդվածի 1-ին մաս (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):







Բաց մի թողեք
«Բանկից խոշոր չափերով ավազակություն կատարած անձը չի հայտնաբերվել»
Հայրը երեխայի մորը պարբերաբար ծեծել է, անչափահաս որդին փորձել է uպանել հորը․ մանրամասներ
Տարոն Մարգարյանի գույքերի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված, ինչ են պահանջում