Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները սկսվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշման պայմաններում։
Դրանք անցկացվում են համամասնական համակարգով։
Ընտրատեղամասերը բաց կլինեն ՀՀ ժամանակով ժամը 8:00-ից մինչև 22:00-ը։
Երկրում բացվել է ավելի քան 2200 ընտրատեղամաս, իսկ արտասահմանում՝ 301-ը։
Խորհրդարանում տեղերի համար կպայքարի 15 կուսակցություն, չորս դաշինք և չորս անկախ թեկնածու։
Մոլդովայի խորհրդարանում կա 101 տեղ։ Ընտրվելու համար անկախ թեկնածուները պետք է հաղթահարեն ձայների երկու տոկոսի, կուսակցությունները՝ հինգ տոկոսի, իսկ դաշինքները՝ յոթ տոկոսի շեմը։
Հիմնական դիմակայությունը կընթանա իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության, որը կապված է նախագահ Մայա Սանդուի հետ, և միավորված ընդդիմության միջև, որը ներկայացված է «Հայրենասիրական դաշինքով»։ Այն ներառում է չորս քաղաքական ուժեր՝
«Մոլդովայի ապագան», որը գլխավորում է նախկին վարչապետ Վասիլե Տարլևը,
«Սոցիալիստական կուսակցությունը», որը գլխավորում է նախկին նախագահ Իգոր Դոդոնը,
«Կոմունիստական կուսակցությունը», որը գլխավորում է նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինը,
«Մոլդովայի սիրտը», որը գլխավորում է Գագաուզիայի նախկին նահանգապետ Իրինա Վլահը։
Ե՛վ «Գործողություն և համերաշխություն»-ը, և՛ ընդդիմությունը մեծ նշանակություն են տալիս ընտրություններին, քանի որ Մոլդովայի խորհրդարանը ազդում է կառավարության և դատական համակարգի ձևավորման վրա։
Բաց մի թողեք
ՄԱԿ-ը վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ չնայած Փեզեշքիանի վստահեցումներին
Զելենսկու ծննդավայրում սպանել են նախագահին
Ռոք խմբի նկատմամբ սանկցիաներ են կիրառվել