Թուրքիան պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու գործում, ասվում է Թուրքիայի Անվտանգության խորհրդի՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած նիստից հետո տարածված հայտարարության մեջ։
«Մտահոգություն է հայտնվել պատերազմի տարածման վտանգը վկայող միջադեպերի վերաբերյալ, և նշվել է, որ Թուրքիան պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել խաղաղություն հաստատելու գործում», – ասվում է թուրքական լրատվամիջոցների կողմից մեջբերված հայտարարության մեջ։
Սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Անկարան շարունակում է ռազմական գործողությունները դադարեցնելու և «արդար և երկարատև խաղաղություն հաստատելու» ջանքերը։
Էրդողանը նաև բազմիցս առաջարկել է միջնորդել Կիևի և Մոսկվայի միջև, այդ թվում՝ հայտարարելով բարձր մակարդակի հանդիպումները խթանելու իր պատրաստակամության մասին։
Այս տարվա սկզբին նա ասել էր, որ Թուրքիան ակնկալում է խաղաղություն հաստատել մինչև 2025 թվականը։ Այդ ժամանակ Էրդողանը շեշտել էր, որ արդար և երկարատև խաղաղությունը հնարավոր է միայն բանակցային գործընթացում երկու կողմերի հավասարության դեպքում։
Սակայն սեպտեմբերին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ չի հավատում, որ պատերազմը շուտով կավարտվի։

Բաց մի թողեք
Իրանը բացառել է հարստացված ուրանը ԱՄՆ արտահանելու հնարավորությունը
«Տխուր է նայել Իսպանիայի ֆինանսական վիճակին». Թրամփը քննադատել է Իսպանիայի իշխանություններին
Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է. Լուսանկարներ