Իշխանություններն արդեն մի քանի շաբաթ է՝ Էջմիածնում «խոդի են տվել» ասֆալտի մեքենաները՝ 24/7 ռեժիմով ասֆալտ փռող մեքենաներն այս բակից այն բակ են տարվում, կարկատաններով բարեկարգում բակերը, փողոցները։
«Հրապարակ» թերթը գրում է․ Իսկ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը օրվա մեծ մասը քաղաքացիների ընդունելությամբ է զբաղված, դեռ չհայտարարված-չսկսված քարոզարշավ է իրականացնում, խոստումներ տալիս` նոր աշխատատեղեր, բակերի բարեկարգում եւ այլն։
Հոկտեմբերի 2-ից կմեկնարկի թեկնածուների առաջադրումը, չնայած մինչ օրս մի քանի կուսակցության անուն է շրջանառվում, որոնք արդեն հայտարարել են Էջմիածնի ընտրություններին մասնակցելու մասին, սակայն չեն բացառում, որ մասնակից ուժերի թիվը մեկ տասնյակի կհասնի, գուցե անգամ անցնի։






Բաց մի թողեք
Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից նախատեսվում է կառուցել նոր ավտոճանապարհ ․․․
Երբ կհաստատվի իրական խաղաղությունը