Հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Տաշիր Արենա Tashir Arena երևանյան հին տեղում նոր կառուցված կրկեսի Eternia անվամբ նոր ու միջազգային ներկայացումը։
Eternia անվանունը Եթեր արմատն ունի, որը պարզվում է, լատիներեն է ու օգտագործվում է իբրև փիլիսոփայական իմաստ։ Այն միավորում է չորս հիմնական տարրերը՝ ջուր, կրակ, հող, օդ։
Նոր կրկեսը յուրաքանչյուր ներկայացման ժամանակ, ըստ պահանջարկի, կարող է փոփոխվել, դասական ներկայացումների համար, բեմը լինի մի կողմում, հանդիսատեսը՝ հանդիպակած։ Կարող են տեղավորվել մինչև երկու հազար հանդիսատեսներ։ Տեխնիկապես վերակառուցվում է ամեն բան։ Արենայի կենտրոնն իջնում է, ու բազմաթիվ այլ նորարարություններ։
Ծաղրածուն Օնոֆրիո Կալուչին է, առհասարակ դերասանները բազմազգ են՝ չինացիներ, ռուսներ, ղազախներ, իտալացիներ ․․․
ՄԻՏՔ․am-ի հարցին, թե այս ներկայացմանը ներգրավված է ծաղրածու և արդյոք Լեոնիդ Ենգիբարյանի մնջախաղացի, թե՝ խաղարկային ոճով, հետաքրքիր պատասխան տվեց Օնոֆրիոն․ Կրկեսը զարմացնելու վայր է, մարդիկ գալիս են կրկես՝ զարմանալու համար, և այդ հրաշքը, մանկության հիշողությունները հետաքրքիր ու բովանդակալից պետք է լինեն։ Ցանկացած արվեստում, ինչպես նաև՝ կրկեսային մենք ելնում ենք մեր ժառանգականությունից, մեր կերպարն էլ ստեղծում ենք՝ ելնելով անցյալի փորձառությունից։ Ես համաձայնեցի մասնակցել այս նախաձեռնությանը, որովհետև մարդիկ, ովքեր ներգրավված են այստեղ, ուզում են կառուցել ապագա։ Ես միացա այդ ապագան կառուցելու համար։ Արդյունքում, մենք՝ հիշելով անցյալը, հիմնվելով արվեստագետների փորձառության վրա, կկառուցենք մեր ապագան։ Սակայն, եթե դուք սպասում եք, որ ես դուրս եմ գալու արենա ու կրկնելու եմ Ենգիբարովին, Նիկուլինին, ․․․, որոնցից սովորել ու շատ սիրել եմ, ապա՝ ոչ։ Ես ստեղծելու եմ նորություն, այն հրաշքը, որին սպասում է ժամանակակից հանդիսատեսը։ Միայն այդ դեպքում, ես իմ գործից բավարարված կարող եմ լինել։
Սիմոն Սարգսյան
Բաց մի թողեք
Իսկ դուք հասկացել եք կյանքը. այսօր Ջոն Լենոնի ծնունդն է՝ լիցքավորվել նրանով ու նրա երաժշտությամբ. Տեսանյութեր
Ռոք աշխարհում այսօր տոներից մեկն է․ Տեսանյութեր
ԵՄ-ն մշակութային և ստեղծագործական ոլորտներում աջակցության մասին՝ ընդհանուր 7 միլիոն եվրո է հատկացրել