Թուրքիայի ընտանեկան և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը X-ի իր միկրոբլոկում գրել է.
«Բելգրադի կանանց համաժողովի շրջանակներում մենք հանդիպեցինք Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Արսեն Թորոսյանի հետ։
Մենք քննարկեցինք սոցիալական ծառայությունների ծրագրերը և գնահատեցինք մեր ջանքերը՝ դրանց ծածկույթը ընդլայնելու և որակը բարելավելու համար։
Մեր միջազգային կապերի միջոցով մենք կշարունակենք վճռականորեն աշխատել կանանց լիազորությունների ընդլայնման, մեր ընտանիքների բարեկեցությունը և մեր երեխաների ապագան ապահովելու ուղղությամբ»։


Բաց մի թողեք
Փաշինյանի աներձագ, Աննա Հակոբյանի եղբայրը նոր պաշտոն ունի
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից, Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ
Քննիչ հանձնաժողո՞վ կձևավորվի