ՔՊ-ում քննարկվող թիվ 1 թեման 2026-ի նախընտրական ցուցակն է՝ ով որ հորիզոնականում կհայտնվի, ով դուրս կմնա։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեզ պատմեցին, որ տարբեր շրջանակներից փորձում են ջերմ հարաբերություններ հաստատել նորընտիր վարչության հետ, խնդրել, որ իրենց համար բարեխոսեն «վերեւներին»՝ անցողիկ տեղերի համար, սակայն, ինչպես ասում են, քաչալը ճար ունենա, իր գլխին կանի: Վարչության որոշ անդամներ վստահ չեն, որ առաջատար դիրքում են լինելու։
ՔՊ-ն դարձել է հիմնարկ, որտեղ ամեն ինչ «տնօրենն» է որոշում:
Չնայած «Կուսակցությունների մասին» օրենքով համագումարը պետք է ընտրի ցուցակի առաջին 30 համարին: Ենթադրում են, որ սեպտեմբերին վարչության կազմում ընտրվածները կանցնեն նաեւ գարնանը նախատեսվող համագումարի ժամանակ:
Թիմում խոսում են, որ Փաշինյանից բացի, ցուցակի ձեւավորմանը նաեւ արտաքին «փայատերերն» են մասնակցելու, որ ռուսամետ տարրերը բացառվեն։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է