ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը երեկ աշխատանքից ազատել է ԱԱԾ «Ալֆա» ջոկատի հրամանատար Արարատ Հովհաննիսյանին, որը 2021 թվականի փետրվարից այս պաշտոնն է զբաղեցնում։
Մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է Հովհաննիսյանի մասին՝ նշելով, որ նա ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հովանավորյալն է։ Ավելին, այս տարիների ընթացքում նա չի հրաժարվել կատարել ՔՊ-ի բոլոր հրամանները, անգամ եկեղեցու վրա հարձակման պլանի ժամանակ որևէ կերպ չի ընդդիմացել։ Թերևս սա է պատճառը, որ երկու ԱԱԾ տնօրեն փոխվեց, սակայն Հովհաննիսյանը շարունակեց մնալ իր պաշտոնին։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իրավիճակը փոխվել է, երբ Անդրանիկ Սիմոնյանն է նշանակվել պաշտոնի։ Նա որոշել է, որ պետք է ազատվի բոլոր հին կադրերից և ԱԱԾ-ում սեփական «հավատարիմների» շարքն ունենա։ Սակայն, որոշ ժամանակ նա ուղղակի չի կարողացել որևէ արդարացում գտնել Հովհաննիսյանից ազատվելու համար, քանի որ վերջինս միշտ հարմար է եղել Փաշինյանի իշխանությանը, պատրաստակամ ցանկացած քաղաքական պատվեր կատարելու. «Բայց հիմա որպես պատճառ ներկայացվում ա էն, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը չի կարողանում լեզու գտնել Հովհաննիսյանի հետ։ Միասին աշխատել նրանց մոտ չի ստացվում, և այդ պատճառով Արարատ Հովհաննիսյանը պետք է հեռանա»։
Այսպիսով, Անդրանիկ Սիմոնյանին հաջողվել է ևս մեկ «նախկին» կադրից ազատվել, որպեսզի կարողանա ԱԱԾ-ն յուրայիններով լցնել։


Բաց մի թողեք
Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան
Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան
Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը. Լուսանկար