ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ անոմալ տաք եղանակը հոկտեմբերի 10-ից կնահանջի:
«Վաղվանից սկսած՝ մեր երկրում օդի շրջանառությունը կփոխվի: Հարավային տաք հոսանքները կփոխարինվեն Սև ծովից եկող համեմատաբար ցուրտ հոսանքներով, որոնց ներխուժման արդյունքում հոկտեմբերի 10-12-ն ընկած ժամանակահատվածում այսօրվա համեմատությամբ ՀՀ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 7-ից 10 աստիճանով:
Առաջիկա 5 օրերին լուրջ անձևներ չկան»,- ասել է Սուրենյանը:
Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնել էր, որ հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 8-ին և 9-ին հանրապետության տարածքում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն:
Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-8 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։

Բաց մի թողեք
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Ինչ որոշում է կայացրել Բագրատ Սրբազանը
«Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել» … երեք ամիս անց. Լուսանկարներ