Եվրախորհրդարանի պատգամավորները մերժել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու երկու բանաձևերը, որոնք քննադատում էին կառավարման ոճի և որոշ որոշումների համար, ինչպես նաև նրանից պահանջում էին վայր դնել լիազորությունները։
Ոպեսզի բանաձևերն անցնեին, հարկավոր էր պատգամավորների մեծամասնության մասնակցությունը քվեարկությանը և քվեարկած ձայների 2/3-ը։ Սակայն անհրաժեշտ քանակությամբ քվեներ երկու բանաձևերն էլ չեն ստացել։
Քվեարկությունը տեղի է ունեցել Եվրախորհրդարանի լիագումար նիստում՝ Ստրասբուրգում: Նիստը հեռարձակվել է խորհրդարանի կայքում:

Բաց մի թողեք
Ո՞վ է Էնդի Բըրնհեմը։ Սթարմերի իրավահաջորդը և Մեծ Բրիտանիայի յոթերորդ վարչապետը վերջին 10 տարվա ընթացքում
«Մորթյա հրթիռ». Բելգիական հովվաշան վերելքը ոստիկանության և զինվորականների համար
Էնդի Բըրնհեմ. «Հյուսիսի արքան» դառնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ