Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտին մոտեցող առաջնության գերծանր քաշայինների պայքարում կարիերայում երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն՝ երկամարտի 461 կգ արդյունքով (211+250 կգ)։
Առանձին վարժություններում ևս Լալայանն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահել է 211 կգ կշռող ծանրաձողն, իսկ հրում վարժությունում հաջողությամբ բարձրացրել է 250 կգ-ն:
+110 կգ քաշայինների պայքարում աշխարհի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է Գոռ Մինասյանը՝ երկամարտի 447 կգ արդյունքով (205+242 կգ):


Բաց մի թողեք
Ֆրանսիան դառնում է Եվրոպայում առաջին երկիրը, որը պաշտոնապես արգելում է սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքրերի համար
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր․ Լուսանկար
Զիդանը դարձել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ. Լուսանկար