Հայաստանում առաջիկա տարիներին զգալիորեն կմեծանա ամերիկյան տնտեսության, բրենդերի և ներդրումների ներկայությունը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ ամերիկյան ներդրումների աճը անխուսափելի է, իսկ կառավարությունը ակտիվորեն աջակցում է այդ գործընթացին։
Նախարարը նաև արձագանքել է մտահոգություններին, թե ամերիկյան ընկերությունների անվան տակ կարող են գործել թուրքական կամ ադրբեջանական կապեր ունեցող կազմակերպություններ։ Նրա խոսքով՝ թուրքական ընկերություններ Հայաստանում գործում են դեռևս 2012-2013 թվականներից, մասնավորապես՝ մանրածախ առևտրի ոլորտում։
Պապոյանը նշել է, որ ինքը ողջունում է նման ներդրումները, քանի որ խաղաղությունը հնարավոր է ամրապնդել միայն տնտեսական կապերի և ֆինանսական համագործակցության միջոցով. «Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է բաց լինենք ներդրումների համար։ Սահմանների բացումից հետո բնական է, որ կարող են լինել թուրքական ներդրումներ, ինչպես մենք էլ կարող ենք ներդրումներ անել Թուրքիայում։ Առանց տնտեսական համագործակցության չենք կարող կառուցել կենսունակ պետություն»։
Նա նաև հավելել է, որ թուրքական բրենդների հնարավոր ներկայությունը, օրինակ՝ հյուրանոցային ոլորտում, խնդիր չի առաջացնում. «Եթե 2012-ին կարող էր բացվել թուրքական բրենդով հյուրանոց, ինչո՞ւ 2026-ին չպետք է բացվի։ Կարևորը՝ ներդրում լինի, աշխատատեղեր ստեղծվեն և տնտեսությունը զարգանա»։

Բաց մի թողեք
«Հայբիզնես» (այժմ` «Ամիօ») բանկի կառավարիչը ոսկու փոխարեն ոսկեգույն կոնֆետներ էր գրավադրել
Իսրայելական ֆինանսական լրատվամիջոցը բացահայտում է Կիպրոսի հետ 150 միլիոն եվրո արժողությամբ ռազմանավերի գործարքի մասին տեղեկությունը
Ուկրաինային անհրաժեշտ է ևս 70 միլիարդ եվրո, բայց որտե՞ղից ԵՄ-ն կգտնի այդ գումարը