Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնում է Մերձավոր Արևելք: Նա նախ կայցելի Իսրայել: Նախատեսված է, որ Թրամփը ելույթ կունենա Քնեսեթում, որտեղ էլ կհանդիպի իսրայելցի պատանդների հարազատներին, ապա կուղևորվի Կահիրե:
Նույն օրը, տեղական ժամանակով 12:00-ին ՀԱՄԱՍ-ը ԿԽՄԿ ներկայացուցիչների միջոցով ազատ կարձակի իսրայելցի կենդանի մնացած 20 պատանդներին, որից հետո Եգիպտոսի մայրաքաղաքում տեղի կունենա Գազայում պատերազմի ավարտի մասին քաղաքական հայտարարության ստորագրման պաշտոնական արարողությունը:
Axsios-ը, հղում անելով պետական դեպարտամենտի, ինչպես լրատվամիջոցն է ձևակերպել՝ «միանգամայան վստահելի աղբյուրներին», հայտնում է, որ Միացյալ Նահանգներն «զգալիորեն ընդլայնել է հանդիսության մասնակիցների ցուցակը»:
Ըստ այդմ՝ Կահիրե են հրավիրվել Ճապոնիան, Իսպանիան, Հնդկաստանը, Հունգարիան, Սալվադորը, Կիպորսը, Հունաստանը, Քուվեյթը, Բահրեյնը, Կանադան, «ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը»: Լրատվամիջոցի տեղեկություններով, «երրորդ կողմի միջոցով հրավեր է փոխանցվել նաև Իրանին»:
Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Գազայում պատերազմին վերջ տալու մասին հայտարարության ստորագրման հանդիսավոր արարողությանը Հայաստանին և Ադրբեջանին ներկա գտնվելու հրավերը չափազանց մեծ նշանակություն է ստանում:
Մանվանդ եթե նկատի ունենանք, որ Կահիրեում են գտնվելու ինչպես Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները, այնպես էլ Մեծ Բրիտանիայի վարչապետը և Գերմանիայի կանցլերը:
Աչքի է զարնում, որ Կահիրե չեն հրավիրվել Ռուսաստանը և Չինաստանը, ինչը վկայում է, որ Գազայում պատերազմի ավարտը և մերձավորարևելյան կարգավորումը, կարելի է ասել, «քաղաքակրթական սահման դնում» Վաշինգտոնի և Մոսկվայի ու Պեկինի միջև:
Միացյալ Նահանգներն, այսպիսով, մերձավորարևելյան սկզբունքային կարգավորման պատասխանատվությունը հասցեագրում է և արաբա-իսլամական աշխարհին, և Եվրոպային, և Գլոբալ հարավին:
Եթե Հայաստանը և Ադրբեջանն, իրոք, հրավիրված են Կահիրեի արարողությանը, ապա կարելի է ասել, որ Դոնալդ Թրամփը միջազգայնացնում է օգոստոսի 8-ի հայ-ադրբեջանական և ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան քաղաքական համաձայնությունները:
Դա կարող է վերաճել Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքի:






Բաց մի թողեք
Ինքնաթիռը «կործանվել է մի տարածքում, որ դարեր շարունակ օսմանյան մարզ է եղել, բայց անցել է Վրաստանին»
Հարավային Կովկասում «աշխարհաքաղաքական նոր դիմագիծ ձևավորելու» շուրջ քննարկումներ
ԱՄՆ-ի հետ Օրբանի հարաբերությունների սերտացումը կարող է դրական ազդել Հարավային Կովկասի իրավիճակին