18/10/2025

Մերձավանի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի գտնվելու վայրը հայտնի է․ Լուսանկար

Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո իրավապահ մարմինները  եւ իշխանական քարոզչամեքենան թեպետ  փորձում են կատարվածը ներկայացնել որպես վենդետա, սակայն Փարաքարի նախկին համայնքապետ Վ. Գրիգորյանի հարազատների ու համագյուղացիների կողմից օրերս անցկացրած բողոքի ակցիայի ժամանակ հնչել են բազմաթիվ կարծիքներ, որ չեն հավատում վենդետայի վարկածին ու պնդում են, որ սպանությունը իշխանության ձեռքի գործն է։

Այս գործով հիշեցնենք՝ երկու կալանավորված կա՝ նախկին համայնքապետ, ՔՊ–ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Նարեկ Օհանյանը, որի եղբայրն այս տարվա փետրվարին սպանվել էր, երբ համայնքի ընտրություններից առաջ քաղաքական կրքերն այնքան էին շիկացել Ախտոյանների ու Գրիգորյանների միջեւ, որ կենցաղային հողի վրա տեղի ունեցած ռազբորկային ներգրավվել էին ռասնյակ անձինք, այդ թվում սպանված Վալոդյա Գրիգորյանի եղբայրը, որը սակայն քննությամբ վկայի կարգավիճակ ունի։

Իշխանական վարկածն այն է, որ սպանության պատվիրատուն Նարեկ Օհանյանն է, որը իբր եղբոր վրեժն է լուծել, իսկ կատարողը մեկ այլ ձերբակալված՝ Գեւորգ Հարությունյանը՝ նրանց ընկերը։

Սակայն, արդեն հայտնի տեղեկություն է, որ Մհեր Ախտոյանը դեպքից տասն օր առաջ հեռացել է Հայաստանից ու մինչ օրս չի վերադարձել, ինչը կասկածի տեղիք է տալիս: Ի դեպ, Ախտոյանը ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմն է, մենք հրապարակել էին նրանց համատեղ լուսանկարը, որում նաեւ քրեական հեղինակություն Չաղ Ռուստամն էր:

Ավելին՝ տեղեկացանք, որ իշխանություններին հայտնի է, թե որտեղ է Մհեր Ախտոյանը, մեզ ասացին, որ նա Մոլդովայում է,  իշխանություններն այդ մասին իմացել են առաջին իսկ օրվանից, բայց տարօրինակ կերպով քայլեր չեն ձեռնարկել գլխավոր կասկածյալին Հայաստան վերադարձնելու համար։

Հայտնի է Մհեր Ախտոյանի գտնվելու վայրը