Վատիկանում Հռոմի պապ Լեւոն XIV-ի հանդիսապետությամբ մեկնարկել է Հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու և ս 6 հոգու սրբադասման արարողությունը:
Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը կնոջ և երեխայի հետ Վատիկանի Սուրբ խորանին է մոտեցրել սրբագործվելիք ընծան, որը Հռոմի պապը օրհնել է՝ ձեռքը դնելով վրան: Գործարարն ու նրա ընտանիքը Սուրբ խորանին են մոտեցել մի շարք այլ աշխարհական անձանց հետ, որոնք խորան են տարել սրբագործվելիք ընծաները՝ նշխարք, գինին, ջուրը և այլն:
Արարողության այս հատվածով ապահովվել է ոչ միայն եկեղեցականների, այլև աշխարհականների մասնակցությունը հոգևոր արարողակարգին:
Հռոմի պապ Լևոն XIV-ը ավելի վաղ հայտարարել է՝ հաստատում է արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու ևս 6 հոգու սրբադասման կոնդակները:
Վատիկանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Պետրոսի հրապարակում հետևում է արարողությանը. որից հետո հանդիպում կունենա Հռոմի սրբազան քահանայապետի հետ:
Ըստ Վատիկանի լրատվամիջոցների՝ արարողությանը հետևում է մոտ 55 հազար մարդ:
Մալոյանը Հայոց ցեղասպանության նահատակ է, նա երանելի է հռչակվել 2001 թվականի հոկտեմբերի 7-ին։


Բաց մի թողեք
«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. Լուսանկարներ
«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. Լուսանկարներ
Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է