Հոկտեմբերի 15-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում տեղեկություններն են ստացվել, որ մարմնական վնասվածքով «Արթմեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի 54 -ամյա բնակիչ է, ով վնասվածքը ստացել է ծեծկռտուքի հետևանքով և «նախաբազուկ ոսկրի միջին ⅓ կոտրվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյուլբենկյան փողոցից:
Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում նշված փողոցի 30/3 հասցեի մոտ ծագած վիճաբանության ժամանակ նրան բռունցքով հարվածել է մի քանի անգամ Երևանի 23-ամյա բնակչի, ում Արաբիրի ոստիկանները նույն օրը տաք հետքերով հայտնաբերել են Երևանում և մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Վիրավորը աշխատում է Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանման ՀՈԱԿ-ում՝ որպես այգեպան-բանվոր, իսկ նրա հետ ծեծկռտուքի բռնված անձը՝ նույն ՀՈԱԿ-ում՝ որպես տեղամասի պետ:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել։






Բաց մի թողեք
Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցը խոստովանել է, որ կաշառք է վերցրել
Կրակոցներ Դավիթաշեն թաղամասում. Երևանում 33-ամյա երիտասարդ է սպանվել
Երկու օր է՝ անհնազանդության ակցիաներ են, բերդում իսկական Սոդոմ-Գոմոր է