Սասունցի Դավիթ կայարանի մետրոպոլիտենում կրկին խնդիր է ծագել։ Պարզվում է, տեխնիկական անսարքության հետևանքով քաղաքացիները խոչընդոտների են բախվել։
Բանն այն է, որ ինտերնետի բացակայության հետևանքով մետրոպոլիտենում պարալիզացված իրավաիճակ է եղել։ Արդյունքում՝ ո՛չ բանկային քարտերով է հնարավոր եղել անցնել, ո՛չ էլ` տրանսպորտային քարտերով։
Ինտերնետ չկա, ասում են՝ «150 դրամ գցեք արկղի մեջ, անցեք»։
Երևանի Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյան հաստատել է, որ խնդիր կա, սակայն տարվում են աշխատանքներ բնականոն աշխատանքի անցնելու համար․ «Այն քաղաքացիները, ովքեր քարտ ունեն ու լիցքավորված է, առանց որևէ խնդրի անցնում են, ովքեր քարտ չունեն, վճարում են գումարը դրամակուտակիչում ու կրկին անցնում են»։

Բաց մի թողեք
Չեն կարողանում գրանցվել
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 ավտոբուսի, վարորդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն․ Լուսանկար
Ձկնաբույծները Կառավարության մոտ ակցիա են իրականացնում. Տեսանյութ