Երեկ ՔՊ-ն մերժեց «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը, որը ներկայացրել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, եւ որը, կարճ ասած, իմպիչմենտի հիմքերի մասին նախագիծն է։
«Հրապարակ» թերթը գրում է. Այն գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունն էր ստացել: Իսկ ԱԺ լիագումար նիստում չընդգրկվեց, քանի որ օրակարգ մտցնելու հարցին ստացավ 48 դեմ, 24 կողմ եւ 2 ձեռնպահ ձայն։
Որ իշխող թիմը ոչ մի պարագայում չէր ընդունելու նախագիծը, ի սկզբանե պարզ էր, բայց որ ընդդիմությունն էլ մատների արանքով կնայեր այդ նախագծին` չէր ներկայանա նիստին, մանավանդ՝ նախագծի հեղինակ ֆրակցիայի պատգամավորները, դժվար էր պատկերացնել:
Իսկ նախագծի քվեարկությանը բացակայում էին ՊՈՒ-ից Թագուհի Թովմասյանն ու Մարտուն Գրիգորյանը՝ չհաշված հավերժ բացակայող Իշխան Զաքարյանին, «Հայաստան» դաշինքից էլ՝ 7 պատգամավոր։






Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման