2022 թվականին ՔՊ-ն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ է իրականացրել, որով բարձրացրել են կուսակցությունների դաշինքների անցողիկ շեմը:
«Հրապարակ» թերթը գրում է․ Ըստ այդմ՝ մեկ կուսակցության համար անցողիկ շեմը 4 տոկոս է․ մինչեւ 3 ուժից ձեւավորված դաշինքի համար՝ 8,4 եւ ավելի ուժերի դեպքում՝ 10 տոկոս։ Նախորդ օրենսգրքում պարտադիր պահանջ կար, որ ԱԺ պետք է անցնի նվազագույնը 3 ուժ։
Օրինակ, 2017-ին երեք ուժից ձեւավորված «Ելք» դաշինքը խորհրդարան է անցել 7,7 տոկոսով։ Այսինքն՝ այսօրվա փոփոխությունները եթե արված լինեին այն ժամանակ, ապա այդ դաշինքը խորհրդարան չէր անցնի։
Ի դեպ, այս կարգավորումն ուժի մեջ է մտնելու հաջորդ հերթական ընտրությունների նշանակման օրը՝ 2026-ին, եթե արտահերթի գնան, կլինի հին ձեւով։






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են