25/10/2025

Թրամփը մեկնաբանել է, թե ինչու է չեղարկվել Պուտինի հետ բուդապեշտյան հանդիպումը և ինչի մասին է ՌԴ-ի դեմ նոր սանցիաները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեղեկացմամբ՝ չեղարկվել է Վլադիմիր Պուտինի հետ հաջորդ շաբաթ Բուդապեշտում նախատեսված հանդիպումը։ Նա նշել, որ Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցները «միշտ լավ են ընթանում, բայց դրանք երբեք ոչնչի չեն հանգեցնում»։

Մեկնաբանելով «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի դեմ ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր պատժամիջոցները՝ Թրամփը հույս է հայտնել, որ դրանք երկարաժամկետ չեն լինի։

«Սրանք շատ լուրջ պատժամիջոցներ են… Մենք հույս ունենք, որ դրանք երկարաժամկետ չեն լինի։ Ես պարզապես զգացի, որ ժամանակն է։ Մենք չափազանց երկար սպասեցինք։ Մենք հույս ունենք, որ պատերազմը կլուծվի», – ասել է նա լրագրողներին Օվալաձև աշխատասենյակում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո։

Հավելենք, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի դեմ։Սրանք Թրամփի օրոք ՌԴ-ի դեմ առաջին նոր պատժամիջոցներն են:

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում «Ռուսաստանի կողմից խաղաղության գործընթացի նկատմամբ լուրջ հետաքրքրության բացակայության» պատճառով, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

«Այսօրվա պատժամիջոցները ուղղված են Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ» նավթային ընկերության և «Լուկոյլ»-ի դեմ», – ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ «աջակցելու նախագահ Թրամփի ջանքերին՝ վերջ դնելու» հակամարտությունը։

ԱՄՆ-ը Ֆիննախը նաև կոչ է արել «դաշնակիցներին միանալ» և «հետևել այս պատժամիջոցներին»։

Սահմանափակումները վերաբերում են նաև Ռուսաստանում գտնվող «Լուկոյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի դուստր ձեռնարկություններին։ Գերատեսչության ցանկում ներառված է 34 դուստր ձեռնարկություն։

Բացի այդ, արգելափակված կազմակերպություններից մեկի կամ մի քանիսի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անհատապես կամ համատեղ, 50% կամ ավելի չափով սեփականության իրավունքով պատկանող ցանկացած իրավաբանական անձ արգելափակվել է։