Կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում, մեր տեղեկություններով, համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ։
«Հրապարակ» թերթը գրում է․ Օրեր առաջ հրապարակվեց Աղան քահանայի հետ Նաթան արքեպիսկոպոսի հեռախոսազրույցը։ Պարզ է, որ գաղտնալսումն իրականացվել է ուժայինների, թերեւս՝ ԱԱԾ-ի կողմից։
Ապա այն տարածելու, մեսիջները հանրությանը հասցնելու մանրակրկիտ ծրագիր է մշակվել, որը, մեր տեղեկություններով, իրականացրել է Equal Rights and Independent Media` Հավասար իրավունքներ եւ անկախ լրատվամիջոցներ ընկերությունը (ERIM, ԷՐԻՄ)՝ ՀՀ կառավարության հետ միասին։
Կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ նյութեր, ռեսուրսներ, ընկերությունը մոդելավորել է արշավը։ Մեզ ասացին, որ ընկերության փորձագետների խորհրդատվությամբ են կառավարությունում եկել համոզման, որ առաջիկա ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է նախ «հաղթել» Եկեղեցուն, եւ դա պետք է անել մինչեւ նախընտրական փուլը։ Այժմ նոր նյութեր են պատրաստում՝ հրապարակելու, եւ նոր քայլեր են մշակում:
Այս ընկերության հետ աշխատանքները համակարգում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` ընկերության փոխտնօրեն Ֆլորա Գրայոնին ուղիղ շփվում է իր հետ: Խոսնակը հետո հաշվետվություն է ներկայացնում Արայիկ Հարությունյանին։
Այս ընկերությունն իրականացնելու է նաեւ Proelect նախագիծը՝ խորհրդարանական ընտրությունների շրջանում «ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»։
Տեղեկացանք նաեւ, որ կառավարության պատվերով ընկերությունը ֆիլմ է նկարահանելու` Եկեղեցու դեմ, Փաշինյանի գլխավորությամբ, ՔՊ-ի պայքարի մասին։
Սա Փաշինյանի անձնական մտահղացումն է: Ֆիլմը պետք է հանրությանը ցույց տա, որ կառավարությանը սադրել եւ նման քայլերի ի սկզբանե հրահրել են Եկեղեցու ներկայացուցիչները։






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են