Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կոշտ քննադատությամբ է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանության գործողությունների հասցեին։
Նա ընդգծել է, որ վարչապետը ցուցադրում է հակասական վարքագիծ՝ առավոտյան հայտարարելով, թե սիրում է ժողովրդին, ապա կեսօրին հրամաններ տալով ընդդիմախոսներին հետապնդելու, իսկ երեկոյան՝ ուրախանալով դատարանների որոշումներով, որոնք ընդդիմադիրների նկատմամբ կալանքներ են սահմանում։
Գրիգորյանը նաև անդրադարձել է եկեղեցու շուրջ ընթացող իրադարձություններին՝ նշելով, որ իշխանությունները տարիներ շարունակ լռել են, սակայն այժմ սկսել են միջամտել եկեղեցական հարցերին, երբ, նրա խոսքով, «ադրբեջանական պատվեր է իջեցվել»՝ ուղղված հայկական ինքնության պահպանման կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ եկեղեցու նկատմամբ։
Պատգամավորը քննադատել է իշխանական պատգամավորներին՝ կոչ անելով չմասնակցել կարգալույծ քահանայի կողմից կազմակերպված պատարագին և չկապվել այն անձանց հետ, ովքեր, ինչպես նա է նշում, «Կադիրովի անունով են երդվում»։ Գրիգորյանի գնահատմամբ՝ սա ազգային ողբերգություն է, քանի որ իշխանության ձեռքում ամեն ինչ «ապականվում, քանդվում և ավերվում է»։
Նա հիշեցրել է նաև Արցախի կորուստը՝ նշելով, որ հազարամյակներով հայերով բնակեցված այդ հողում այսօր հայ չի ապրում՝ իշխող ուժի «արկածախնդիր քաղաքականության» հետևանքով։
Նրա խոսքով՝ այժմ նույն մոտեցումն է դրսևորվում նաև եկեղեցու նկատմամբ. «Սա ձեր ձեռագիրն է՝ քանդել ամեն այն, ինչ կապված է հայկական ինքնության ու ժողովրդի պահպանման հետ»:






Բաց մի թողեք
Փաստորեն սրանք դատավոր կնիկ ու մարդ հակաեկեղեցական արշավի մեջ են. Լուսանկար
Գնացեք, պաշտպանեք Կադիրովի երկրպագու, կարգալույծ եղած Ստյոպիկին․ Գեղամ Մանուկյան
Սադամ Հուսեյնի տեսք չունեք, բայց դա չի նշանակում, որ ժողովրդավար եք. Քրիստինե Վարդանյան