Ես էկումենյան շարժման հետագա զարգացման հեռանկարի հանդեպ առանձնակի լավատեսություն չունեմ: Քրիստոնեական համերաշխության ապագայի վերաբերյալ նման տեսակետ է հայտնել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը՝ հանդես գալով «Հավատ և խոսք» խորհրդաժողովում:
ՌՈՒԵ պատրիարքի խոսքը փոխանցում է «Նեզավիսիմայա գազետան»:
Հրապարակման հեղինակի գնահատմամբ, ՌՈՒԵ-ն «կարծես որդեգրել է մեկուսացման քաղաքականություն, քանի որ հիասթափված է քրիստոնեական այլ եկեղեցիների հետ երկխոսությունից»: Մեկնաբանի գնահատմամբ, «հավանական է, որ այդ հոռետեսության պատճառներից մեկը Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդի պաշտոնում կին եպիսկոպոսի ընտրությունն է»:
Առավել կարևոր է հրապարակման շեշտադրումը, որ Վատիկանը «մերձավոր հարաբերություններ է հաստատել Կոստանդնուպոլսի Տիեզոերական պատրիարքարանի հետ»: Խոսքը կաթոլիկ և ուղղափառ եկեղեցական կենտրոնների միջև համագործակցության մասին է, ինչն, անշուշտ, աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի:
Հոգևւոր խորհրդաժողովի ելույթում ՌՈՒԵ պատրիարքը խոսել է նաև Ռուսաստանում քրիստոնեության և իսլամի հարաբերությունների մասին: Նա չափազանց ենթատեքստային միտք է արտահայտել, ըստ որի Ռուս ուղղափառ եկեղեցին «չի վիճում իսլամադավանության հետ, բայց չի կարելի ջայլամի նմանվել և չդատապարտել ծայրահեղականության դրսևորումները»:
Ռուս ուղղափառ եկեղեցին բարդ ժամանակներ է ապրում, և նրա «մեկուսացումն», անկասկած, Ռուսաստանի արտաքին քաղաքականության ուղղակի հետևանքն է: Ուկրաինայի դեմ պատերազմը պաշտոնական Կիևին հարկադրել է հարաբերություններ հաստատել Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքության հետ և ուկրաինական եկեղեցին դուրս բերել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի ենթակայությունից:
Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը, բնականաբար, խաթարել է ՌՈՒԵ-ի և Վատիկանի ու Անգլիկան եկեղեցու հարաբերությունները: ՌՈՒԵ-ի համար խնդիրներ են առաջացել հետխորհրդային տարածքում, Մերձավոր Արևելքում և այլուր, որտեղ Ռուսաստանի և Արևմուտքի շահերի արմատական բախում կա:
Եկեղեցին, կրոնը միշտ եղել և մնում է որպես նաև քաղաքական ազդեցության ինստիտուտ: ՌՈՒԵ-ի «ինքնամեկուսացումը» թույլ է տալիս ենթադրել, որ նրա «դիվանագիտական առաքելությունը» մեծ հաշվով ձախողված է, ինչից հետևում է, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական նախագծումների ինստիտուցիոնալացումը չի կայանում:
Այս իրողությունը պետք է լրջագույն հետևությունների մղի հայաստանյան ընդդիմությանը և Ամենայն հայոց կաթողիկոսին: Հայաստանի քաղաքակրթական կաղապարումը, ինչին նրանք ձգտում են, հղի է միջազգային մեկուսացման և Ռուսաստանի ոչ լեգիտիմ էքսպանսիոնիզմի սպասարկու դառնալու սպառնալիքով:






Բաց մի թողեք
Երեկ Հովհանավանքում քաղաքացիներին սադրող քաղաքացիական անձինք ոստիկաններ են, լուսանկարներ, ֆեյսբուքյան էջեր
Արդյո՞ք Թուրքիան է հուշել կամ՝ Թուրքիան և Կատարը
Ալիևի համար կստեղծվի բավական բարդ ներքաղաքական կացություն