Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել Արաբկիրի թաղապետարանում, որի հետեւանքով ձերբակալվել են թաղապետարանի տնտեսական բաժնի պետն ու թաղապետարանի նախկին աշխատակիցը։
Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ ասել էին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի նախկին գլխավոր մասնագետը և ստորաբաժանումներից մեկի ղեկավարը՝ խմբի կազմում կաշառք տվողի օգտին ապօրինի գործողության համար կաշառք ստանալու մեղադրանքներով:
Մեր տեղեկություններով` նախկին աշխատակիցը կալանավորվել է, իսկ տնտեսական բլոկի ստորաբաժնի պետը` ազատ արձակվել, քանի որ տվել է խոստովանական ցուցմունք. նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։






Բաց մի թողեք
Վաղարշապատի ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների մասին 10 ահազանգ է եղել. ՆԳՆ-ն մանրամասնել է
Թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը հարվածներ է հասցրել ուղևորին
Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանա լճում հայտնաբերվել է մաhացած կին