Մայիսի 4-ին Հրազդան խոշորացված համայնքում՝ Մարմարիկ գյուղում, 2 տարեկան երեխայի էին որոնում:
Փոքրիկ Տիգրանը բակում խաղալուց է եղել, ծնողները մտածել են, որ փոքրիկը տանն է քրոջ հետ, որից հետո երեխան անհետացել է:
Որոնողական աշխատանքների ընթացքում մի շարք վարկածներ էր շրջանառվում։
Շաբաթներ տևած որոնողական աշխատանքներից հետո՝ մայիսի 24-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերեցին մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Մարմարիկում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։ Նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Երեխայի մահը վրա է հասել ջրահեղձման հետևանքով:






Բաց մի թողեք
#Ուղիղ․ ՀԾԿՀ նիստ, որտեղ ցանկանում են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից․ Տեսանյութ
ԱԺ դահլիճում պատգամավորների դիմաց դրված շշերը հավաքել են, միայն Փաշինյանին բաժակով ջուր են մատակարարում
Եվրոպայի 46 երկրների փաստաբանական պալատները դիմել են Նիկոլ Փաշինյանին