Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել Արաբկիրի թաղապետարանում, որի հետեւանքով ձերբակալվել են թաղապետարանի տնտեսական բաժնի պետն ու թաղապետարանի նախկին աշխատակիցը։
Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ ասել էին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի նախկին գլխավոր մասնագետը և ստորաբաժանումներից մեկի ղեկավարը՝ խմբի կազմում կաշառք տվողի օգտին ապօրինի գործողության համար կաշառք ստանալու մեղադրանքներով:
Մեր տեղեկություններով` նախկին աշխատակիցը կալանավորվել է, իսկ տնտեսական բլոկի ստորաբաժնի պետը` ազատ արձակվել, քանի որ տվել է խոստովանական ցուցմունք. նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։






Բաց մի թողեք
Երևանում գողացել են «Mercedes»-ի հայելիներ, թողել տելեգրամյան հասցե, իսկ վերադարձնելու համար պահանջել են 1600 ԱՄՆ դոլար
«Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնյան կատարել է ընդհանուր 568.000 դրամի հափշտակություն
Խուզարկում են Արմեն Չարչյանի աշխատասենյակը