25/10/2025

Կրակոցներ Դավիթաշեն թաղամասում. Երևանում 33-ամյա երիտասարդ է սպանվել

Հոկտեմբերի 25-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 11 հասցեում կրակոցներ հնչել և կա վիրավոր քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ քրեական ոստիկանների ժամանումը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Դավիթաշենի բաժին, որ նշված վայրից մեկ հոգի «որովայնի հրազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, ով ժամը 02։50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայրում քրեական, ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր և 1 հատ 9 մմ տրամաչափի կրակված փամփուշտ: Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 33-ամյա Շմավոն Աթոյանն էր։ Սկզբնաղբյուրի տեղեկություններով, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամաս 12 շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից թվով 2 կրակոց է արձակել Շմավոն Ա․-ի ուղղությամբ, ով հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Երևանի քրեական ոստիկանները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ում հետ կատարված բացատրական աշխատանքի արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։