Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է պաշտպանության ոլորտի ծախսերը (2018-2026 թթ.)՝ դրամային և դոլարային արտահայտությամբ։

Հանրային ՀԸ եթերում նա մասնավորապես ասել է.
«Ուշադրություն դարձնենք 2018 թվականի բյուջեին՝ 245 միլիարդ դրամ։ Բայց որպեսզի պատկերացումը նաև լինի արտարժույթով, դա կազմում է շուրջ 640 միլիոն դոլար։
2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 667 միլիարդ դրամ, որը կազմում է շուրջ 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար։
Այսինքն՝ ռազմական ծախսերը, պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։
Սա՝ ուղղակի ի գիտություն քննադատների»։

2023, 2024, 2025 թվականներին տեղի է ունեցել բյուջեի աճ, ինչը ենթադրում է, որ մենք մեր ապագայի ծախսերը, պլանավորած ծախսերը մոտեցրել, արագացրել ենք։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Սա ավելի շատ տեսանելի է 2025 և 2026 թվականների տարբերությամբ։
Այսինքն, հաշվի առնելով մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները, որոշում ենք ընդունել 2026 թվականի համար նախատեսած ծախսերն արագացնել 2025 թվականին, որովհետև նույն զենքի գնումները պարզ գործընթացներ չեն. անհրաժեշտ է վճարել կանխավճար և այլն։
Այս թվերը դրա արտացոլումն են։
Ու այսօր մեզ քննադատել բյուջեն կրճատելով բանակը քանդելու մեջ կամ նմանատիպ այլ բաներում, մեղմ ասած, արդար չէ ու ամոթ է, կարծում եմ»,- ասել է Պապիկյանը։
Ունենալու ենք նոր համազգեստ՝ թե՛ որակապես, թե՛ տեսքով, թե՛ ստանդարտներով։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է աշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մենք արդեն իսկ ունենք պատրաստ խմբաքանակ, որ պետք է ստանանք. խոսքը վերաբերում է դաշտային համազգեստի այն առաջին խմբաքանակին, որը տվյալ ընկերությունը պարտավորվել է մեզ տալ, որպեսզի բանակը դա զորային փորձարկում անցկացնի, ինչպես նաև արդեն իսկ ամբողջացվել են ամենօրյա համազգեստի ու տոնական համազգեստի նմուշները, և շուտով դրա ավարտն էլ կունենանք։
Շարքայինից մինչև գեներալ, այո՛, մենք փոփոխություն ենք կատարում։
Ստանդարտներն արևմտյան են, բայց համեմված մեր հայրենական խորհրդանիշերով, նշաններով»,- ասել է նախարարը:






Բաց մի թողեք
2 տարին 1.5 դարձնելու որոշումն այսօր չի ընդունվել. ՊՆ-ն հերքում է. Տեսանյութ
Հայկ Կոստանյանը նոր պաշտոն ունի
Նոյեմբերի 1-ից կգործի Ոստիկանության գվարդիան