Հայտնի միտք կա, որ հեղափոխությունները խժռում են իրենց ժառանգներին: Ինչքան էլ դժվար է, բայց, այո, այսօրվա տեղի ունեցածից հ մենք պետք է ընդունենք, որ Հայաստանում 2018-ին հենց նեռն է եկել իշխանության:
Մի փոքր հետհայացք գցելով, կարող ենք փաստել, որ 2018-ի հեղափոխականների շարքերում բազում գիտակ, հայրենասեր ու մոլորված բարոյական մարդիկ են եղել, որոնք այսօր կամ բանտերում են, կամ ընդդիմադիր դիրքերից պայքարում են նիկոլի ու նիկոլիզմի դեմ:
Փորձենք հասկանալ հայտնի հեղափոխությունների տրամաբանությունը՝ դրանց համեմատականների վրա կառուցելով սպասվելիքը:
Հոկտեմբերյան հեղափոխություն
Ռուսական կայսրությունը կործանվեց, Առաջին Համաշխարհային պատերազմից դուրս եկավ որպես պարտված կողմ, երկիրը տարածքներ զիջեց, երբեմնի հզոր փառքը թողնելով պատմության դասագրքերին:
Սակայն Լենինի մահից հետո եկավ ստալինիզմի ժամանակը: Ստալինի ֆանատը չլինելով (ինքս բռնադատվածի թոռ եմ, լավ հիշում եմ, թե ում հրամանով սպանվեց Հայոց կաթողիկոսը), պետք է փաստենք, որ հենց Ստալինը իշխող էլիտան մաքրեց հեղափոխական հորջորջվող թափթփուկներից:
Ինչպես ասում են, արյունը ավելի շատ արյուն է ծնում:
Ֆրանսիական հեղափոխություն
Նապոլեոն Բոնապարտ – պատահականությունների և առաջին հերթին, հեղափոխություն արդյունքում պատմական թատերաբեմում հայտնված մի պատեհապաշտ, որի կարիերայի սրընթաց աճը սկսվեց խաղաղ ցուցարարների վրա կրակ բացելուց հետո:
Նա յակոբինյանների իսկական ջարդ սկսեց, որպեսզի մոռացության տա Ռոբեսպիերի երբեմնի փառքը:
Թե Նապոլեոնը, թե Ստալինը վտարեցին ու սպանեցին իրենց ծնունդ տված հեղափոխության բոլոր սիմվոլներին (Լենինի պաշտամունքը մնաց հենց Ստալինի նախաձեռնությամբ՝ սեփական շահից ելնելով)՝ դառնալով իրենց «ծնողի» իրական դահիճը:
Հայաստանում հենց այսօր թևակոխեցինք դահճի ծնունդի փուլ …
Շարունակելի …
Արսեն Մանուկյանի Ֆեյսբուքի էջից






Բաց մի թողեք
Երկուսն էլ հավասարապես ատում են հայկականը, հային ու հայոց պետությունը․ Հայրապետյան
Հակակոռուպցիան կոմիտեն գործել է քաղաքական հրահանգով․ Սուրենյանց
Երբեմնի հարյուր հազարով հրապարակ լցնողը … Լուսանկար