26/10/2025

Հայտնի է, ով էր այն ՀՀ քաղաքացին, ում Հովհաննավանքից բերանը փակելով բերման ենթարկեցին․ Լուսանկար

Հովհաննավանքում այսօր ՔՊ-ական ակտիվն է հավաքված: Մի քանի օրվա տաժանակիր աշխատանքներից հետո իշխանությունը կարողացել է այնքան մարդ հավաքել, որ վանքի ներսը լիուլի լցվի:

Կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանն էլ ինչ-որ ծես է իրականացնում, որը ՔՊ-ական պատգամավորները, ներկա նախարարներն ու Փաշինյանը անվանում են պատարագ: Ու չնայած այս միջոցառմանը եկել էին մասնակցելու միայն «սվոյները», այնուամենայնիվ, իրական հավատավոր մարդ ևս կարողացել է ներս մտնել:

Եկեղեցու կանոնին հակասող միջոցառման ժամանակ ներկաներից մեկը բացականչեց. «Ստեփան Ասատրյան, դու իրավունք չունես այստեղ պատարագ մատուցելու»:

Նրան արագ մեկուսացրեցին մի քանի հայհոյախոսներ, նրանցից մեկը փակեց նրա բերանը, իսկ հակօրինական գործողությունները համառորեն չնկատող, լրագրողների բողոքներին մեջքով շրջվող ոստիկաններն արագ ոլորեցին երիտասարդի ձեռքերն ու ուժ կիրառելով բերման ենթարկեցին:

Այդ երիտասարդի անունը Հայկ Դորունց է, ամուսնացած է, ունի երկու զավակ:

Վերջինիս ճանաչողները նրան բնութագրում են որպես հայրենասեր, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատարիմ հետևորդ ու արժանապատիվ հայորդի։

Նիկոլ Փաշինյանը Վահաննավանքում իր աջակիցների հետ միասին մասնակցում է կարգալույծ եղած քահանայի մատուցած պատարագին, համբուրում է նրա ձեռքի խաչը։ «Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»,- ասել էր Փաշինյանը։

Պարզվում է, քաղաքացուն բիրտ ուժով դուրս հանողը Պետական պահպնության ծառայության Աժ պահպանության գումարտակի հրամանատարն է, նա նման պահվածք է դրսեւորում նաեւ ընդդիմադիրների նկատմամբ:

Քաղաքացուն խեղդելով դուրս հանողը ՊՊԾ աշխատակից է