Իսրայելի ներգաղթի և ինտեգրացիայի նախարար Օֆիր Սոֆերը հայտարարել է, որ մտադիր է օրենսդրական փոփոխություն կատարել և արգելել հրեաների թոռների հայրենադարձությունը:
Մամուլը տպավորություն ունի, որ այդ սահմանափակումը քաղաքական նպատակ է հետապնդում։ Եկող տարի Իսրայելում պետք է խորհրդարանական ընտրություններ կայանան:
Նաթանյահուի կառավարության ամանաեռանդուն քննադատը «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանն է:
Վերջինիս ընտրազանգվածի մեծ մասը ԽՍՀՄ-ից, Ռուսաստանից և նախկին խորհրդային երկրներից, այդ թվում՝ Ադրբեջանից, ներգաղթած ռուսախոս հրեաներն են:
«Ռուսախոս հրեաները երկու տարի արյուն են թափել Իսրայել պետության համար: Նրանց նկատմամբ Սոֆերի կասկածամտությունը ռասիզմ է և ոտնձգություն սիոնիզմի, հրեականության դեմ»,- հայտարարել է Լիբերմանը և միանշանակորեն պնդել, որ պետք է իրականացվի զանգվածային նոր ներգաղթ, միայն այդ ձևով է հնարավոր երաշխավորել Իսրայելի ապագան։
Նախարար Սոֆերը ներգաղթի անհրաժեշտությունը չի ժխտում, բայց նախապատվությունը տալիս է Արևելյան Եվրոպայի երկրներից հրեաների հայրենադարձությանը:
Ըստ երևույթին՝ դա պայմանավորված է վերջին զարգացումներով, երբ Իսրայելը բախվում է սիոնիզմի և արաբական աշխարհի հետ պատմական հաշտության միջև ընտրությանը: Ավիգդոր Լիբերմանը Պաղեստինի պետության ստեղծման արմատական հակառակորդն է:
Շարմ էլ Շեյխի քաղաքական համաձայնությունը, որին Իսրայելը ֆորմալ առումով մաս չի կազմում, խորքային իմաստով տարածքային բաժանում է կատարել՝ Գազան և Հորդանանի արևմտյան ափի տարածքները ճանաչելով պաղեստինյան: Իսրայելի հետ արաբական երկրների հաշտության նախապայմանը դա է:
Ներգաղթի սահմանափակումը, ըստ երևույթին, գնահատվում է որպես պաղեստինյան տարածքներում վերաբնակիչների ավանների կառուցման ծրագրի դադարեցում: Իսկ դա կնշանակի Պաղեստինի առնվազն առերևույթ ճանաչում: Իսրայելում «ինքնության» ճգնաժամը կարող է մերձավորարևելյան սրացման պատճառ դառնալ:






Բաց մի թողեք
Վրաստանում զանգվածային ձերբակալություններ են
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Պուտինից «կտրուկ ազդանշան» է ստացել
Ով է ցանկանում դառնալ ԱՄՆ նախագահ․ Լուսանկար