27/10/2025

Գարեգին Միսկարյանը դադարեցնում է իր անդամակացությունը «Նժար» շարժմանը

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Գարեգին Միսկարյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է իր անդամակացությունը շարժմանը։ 

«Սիրելի հայրենակիցներ, պիտի տեղեկացնեմ, որ վերջին շրջանի լարված և ծանրաբեռնված գրաֆիկը, ինչպես կարելի էր սպասել, տվեց իր արդյունքը՝ բարձր արյան ճնշում և գրգռված նյարդային ֆոն։ Բժիշկները խորհուրդ են տվել որոշ ժամանակով նվազագույնի հասցնել իմ հասարակական և քաղաքական գործունեությունը՝ առողջությունս վերականգնելու համար։ Դա նշանակում է նաև, որ ստիպված եմ, որպես ՆԺԱՐ շարժման անդամ, դադարեցնել մասնակցությունս շարժման գործունեությանը։

Կուզեմ իմ անկեղծ գնահատանքի և աջակցության խոսքը հղել տիկին Նինա Կարապետյանցին՝ մաղթելով նրան քաջառողջություն և կամք՝ մեր համատեղ սկսած կարևոր գործը նպատակին հասցնելու համար։

Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց, արդեն թարմ ուժերով և նոր գաղափարներով, կկարողանամ կրկին ներդնել իմ փորձն ու կարողությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության կայացմանը։ Լավ եղեք և հետևեք ձեր առողջությանը»։