Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման օբյեկտներում։
Երևանի Խորենացի փողոցում գտնվող (ԳՈՒՄ-ի շուկա), ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք այլ վաճառակետերում իրականացվող աշխատանքներին հետևել է նաև Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
Մշտադիտարկման ընթացքում ստուգվել են՝
մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթի՝ 5-րդ ձևի, առկայությունը,
պահման և վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները,
մսամթերքի պահման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։
Տիգրան Պետրոսյանը զրուցել է տնտեսավարողների հետ՝ ընդգծելով, որ վերահսկողական միջոցառումները շարունակական են լինելու, զիջումներ չեն լինելու. ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։
Անմիջապես կազմակերպվել է նաև առգրավված գրեթե 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիքի ոչնչացման գործընթացը, ինչն իրականացվել է տեսուչների հսկմամբ:
Տեսչական մարմինը շարունակելու է հետևողական վերահսկողությունը՝ ապահովելու համար իրավական պահանջի կատարումը և պաշտպանելու սպառողի առողջությունը:







Բաց մի թողեք
Ռուսաստանը չի հրաժարվել դոլարից, բայց ԱՄՆ-ն ինքն է սահմանափակել այն օգտագործելու իրավունքը․ Պեսկով
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ
«Ռոսկոմնադզորը» ամբողջությամբ արգելափակել է նաև Facebook-ի, Instagram-ի, «Настоящее время»-ի, DW-ի և BBC-ի կայքերը