ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «սիրում է պատերազմներ դադարեցնել»։
Սակայն դա Թրամփն իր հոբբին չի համարել, քանի որ կարծում է, որ պատերազմներ դադարեցնել կարողանալը հոբբից շատ ավելի կարեւոր բան է։
«Ես չեմ մոռանա այն օրը, երբ հեռախոսազրույց ունեցա Թաիլանդի եւ Կամբոջայի ղեկավարների հետ, քանի որ առաջին պատերազմներից էր, որը դադարեցնելը կարողացա։ Եւ ինձ դուր եկավ դա անելը։ Ես դա հոբբի չէի անվանի, քանի որ այն ավելի կարեւոր է, քան հոբբին, սակայն այդ գործում ես լավն եմ, եւ ես սիրում եմ դա անել»,- Կուալա-Լումպուրում՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նշենք, որ գագաթնաժողովի ժամանակ Կամբոջան եւ Թաիլանդը հարաբերությունների նորմալացման դեկլարացիա են ստորագրել, որը Թրամփն անվանել է «խաղաղության գործարք»։

Բաց մի թողեք
Ուկրաինայի խորհրդարանը աջակցում է նոր ռազմական կաբինետին՝ պաշտպանության նախարարի պաշտոնանկության շուրջ սկանդալի ֆոնին
Պաշտոնը ստանձնելուց երկու ժամ անց ես մահափորձի թիրախ դարձա․ ԱՄՆ ֆինանսների նախարար. Լուսանկար
Ուկրաինան Ղրիմում ոչնչացրել է ռուսական Սու-24 ռմբակոծիչ