Իշխանությունները արդեն լրջորեն պատրաստվում են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հորդորել է բոլոր գերատեսչություններին դիմում-նամակ գրել ու կոնկրետ ծրագիր ներկայացնել, որը կարող է ներառվել ՔՊ-ի՝ 2026 թվականի նախընտրական ծրագրում:
ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ «համակարգումն» իրականացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, համակարգելու է ողջ գործընթացը ու ներկայացնի ծրագրերը Փաշինյանին: Հիմա բոլոր գերատեսչություններում ծրագիր-պլան են գրում՝ գեղեցիկ, ականջահաճո, որպեսզի ՔՊ-ն հանրությանը ներկայացնի, թե տարբեր ոլորտներում ինչ «ծաղկունք» է սպասվում:
Նշենք, որ ուրբաթ օրը ՔՊ-ն հին ու նոր կազմով վարչության նիստ էր անցկացրել, որտեղ էլ փակ ընտրություն էր կատարվել:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թվականի նախընտրական շտաբի պետ:
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ընտրվել էր շտաբի պետի տեղակալ քարոզչության գծով»։






Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման