Երևանում անցկացվող Եվրանեսթի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը հայտարարեց, որ Հայաստանի համար առաջնային է սեփական ներքին խնդիրները լուծելը, քանի որ երկիրը դեռևս թեկնածու է Եվրոպական միության անդամի կարգավիճակի համար։
Պատգամավորը ընդգծեց, որ խնդիրները միայն Թուրքիայի հետ սահմանը փակ լինելու հետ չեն կապվում, այլ վերաբերում են այն իրավիճակին, որն այսօր գոյություն ունի Հայաստանի քաղաքներում։
«Եթե մարդիկ դատապարտվում են կաշառք ստանալու համար, դա մեկ բան է, բայց եթե քրեական պատասխանատվության ենթարկվում են իրենց կարծիք արտահայտելու համար, օրինակ՝ սոցիալական ցանցերում գրառումների պատճառով, պետք է ուշադիր լինել և զգուշանալ։ Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունենում, երբ մարդիկ մեղադրվում են պարզապես իրենց տեսակետը արտահայտելու համար»,- ասաց Նաչո Սանչես Ամորը։







Բաց մի թողեք
«Քոչարյան Ռոբերտ, մին հարց տամ լի Ծեզ». Տիգրան Պետրոսյան
Պետք է պարզապես քաղաքացին դուրս գա տանից․ Գոհար Մելոյան
Ի՞նչ է նշանակում Սևանա լճի թյուրքական Gökçä շատ ուշ հայտնված անվանումը․ Լուսանկար