Կազմել ենք հուշարձանների պահպանման պարզ ուղեցույց, ուղարկել դպրոցներին և առաջարկել ենք մեր դպրոցներին հետևել իրենց մոտակայքում գտնվող հուշարձանների պահպանությանն ու խնամքին, մաքրությանը։
Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Սիրելի դպրոցականներ, հուսով եմ, որ մեծ պատասխանատվությամբ կմոտենաք այս կարևոր հարցին. մշակույթի արժևորումն առաջին հերթին պիտի արտացոլվի գործնական հարթության մեջ, մեզնից յուրաքանչյուրի հոգատար վարքով։
Ինչպես շատ դեպքերում, վստահ եմ, որ հենց ձեր միջոցով կփոխենք հանրության վերաբերմունքը հուշարձանների հանդեպ՝ դարձնելով այն ավելի համարժեք և պատասխանատու»,-նշել է նա և հրապարակել հղումը։

Բաց մի թողեք
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ երեխային դպրոց ընդունելու համար. ինչ է սահմանում կարգը 2026 թվականի փոփոխություններից հետո
Դիմորդները ստիպված իրենց չնախընտրած մասնագիտությամբ են սովորելու, որ հետո այդ ոլորտում չաշխատեն
Հեղինակավոր համալսարանը կասկածվում է ուսանողների հանդեպ խտրական վերաբերմունք դրսեւորելու մեջ. Լուսանկար