Այսօր Ավետիք Իսահակյանի 150-ամյակն է։ Սա պետք է դառնար մեր երկրում կարեւորագույն համազգային տոն՝ բայց չի դառնա։
Եւ ոչ միայն օրվա իշխանության հակամշակութային, ապազգային ու գավառական էության, այլ նաեւ Իսահակյանի վերին աստիճանի քաղաքականացված ազգային կեցվածքի պատճառով, որն այդքան խորթ է նրանց։
Հայ մեծ բանաստեղծը «Նեմեսիսի» անդամ էր, Թեհլերյանի ընկերը եւ հենց նա, Իսահակյանն էր ատրճանակով կանգնած Բեռլինի Հանդենբուրգ փողոցի մյուս ծայրում 1921 թ. մարտի 15-ին, որպեսզի գնդակահարի Թալաաթին, եթե հանկարծ վրիպեր Սողոմոնը։
Երբ ինձ ասում են՝«Գնա՛, քո կինոյով զբաղվիր՝ ի՞նչ ես մտել քաղաքականություն», ես հիշում եմ Ավետիք Իսահակյանի կյանքի ավետիսը։
ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից







Բաց մի թողեք
Կոմիտաս վարդապետը կսրբադասվի ՀԱԵ-ի կողմից
Բախից մինչև իսպանական բարոկկո և Կոմիտաս․ Խուան դե լա Ռուբիայի մենահամերգը Երևանում. Լուսանկարներ
Հայաստանի պատվիրակ Ալբերտի «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են