ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր անունով կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում:
Նախարարը հորդորել է արգելափակել այդ հաշիվներից եկող հաղորդագրությունները և չարձագանքել դրանց. «Օգտագործելով իմ լուսանկարը՝ իմ անունով կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում։ Այդ հաշիվներից գրում են տարբեր մարդկանց տարբեր թեմաներով։ Ինչպես, օրինակ, իրավապահ կառույցների արտակարգ ստուգումների մասին։ Խնդրում եմ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում արգելափակել այդ հաշիվներից եկող հաղորդագրությունները և չարձագանքել դրանց»։






Բաց մի թողեք
Նաղաշ Մարտիրոսյանը այլ ամբիոնից թեկնածու է գտել․ Լուսանկար
Գիտե՞ք քանի առաջնակարգ դասախոս է հեռացվել, օրինակ, Վ. Բրյուսովի համալսարանից
Իսկ ձեր անմիջական ղեկավարը` վարչապետը ունի՞ համարձակություն` լսելու, համբերություն` հասկանալու