Իրանի Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը բանակցություններ է սկսել մի շարք հայտնի մեսենջերների հետ, այդ թվում նաեւ՝ «Telegram»-ի, որպեսզի քննարկի այն պայմանները, որոնք ապահովման դեպքում նրանց հասանելիությունը Իրանի տարածքում կվերականգնվի։
Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Համաձայն հաղորդման, եթե որոշ պայմաններ, որոնք առաջադրվել են Թեհրանի կողմից, պահպանվեն կամ կատարվեն, ապա դրանց արգելափակումը Իրանի տարածքում կվերացվի։ Խոսքը վերաբերվում է այն բոլոր վեց սկզբունքներին, որոնք Իրանի Վիրտուալ տարածքի բարձրագույն խորհրդի կողմից ընդունվել են այս տարվա սկզբին։
Բանակցությունների պատասխանատուն Իրանի Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունն է։

Բաց մի թողեք
Սլովակիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին. Լուսանկար
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT
Գերմանիան և Ռուսաստանը պահպանում են ընդհանուր դիվանագիտական շփումները