ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ, չնայած նրան, որ ես բողոքարկել եմ ՀՀ Վարչական դատարանի՝ Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշումը մինչև նոյեմբերի 1-ը գործողությունը կասեցնելու մասին միջանկյալ միջնորդության մերժելու ՀՀ Վարչական դատարանի որոշումը, այն այսօրվանից սկսել է գործել։
Որոշումն արդեն կիրառվում է, բայց գործը դեռ դատարանում է, և մենք շարունակելու ենք կռիվ տալ։
Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ՝ մեր սահմանային անցակետերի կնիքների վրա այլևս չկա Արարատ լեռան պատկերը։
Վաղը այն հեռացվելու է նաև Հայաստանի Հանրապետության զինանշանից, եթե մեր ժողովուրդը՝ մենք բոլորս, չհամախմբվենք ու չպայքարենք այս անարդարության դեմ»։







Բաց մի թողեք
Կեղծ խաղաղությամբ երկիրը տանում են նոր կորուստների․ Մինասյան
Ձեր նավը անպայման խորտակվելու է, և ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա. Գրիգորյան
Հերթով փուռն են տալու բոլորին․ Գեղամ Մանուկյան