15/11/2025

Հաջորդ շաբաթ էլ կրկնի «կեղծ պատարագ» օպերացիան, որ ֆիասկոն կատարյալ լինի … Լուսանկար

Ես սովորաբար խուսափում եմ կանխատեսումներ անելուց, որովհետև Նիկոլ Փաշինյանի դեպքում դա շատ անշնորհակալ գործ է` անգամ ինքը երևի հաճախ չգիտի, թե ինչ տրամադրությամբ է այդ օրն արթնանալու և ինչ «անակնկալ» է մատուցելու իր թիմին ու ժողովրդին:

Բայց այս անգամ ներքին ձայնս ճիշտ էր հուշել, որ «խայտառակվել, ուրեմն խայտառակվել մինչև վերջ» օպերացիայի հետ գործ ունենք:

Ոսկե ձկնիկի պառավին հիշում եք, չէ՞: Էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է դառնալ ծովերի տիրուհի… հիմա մարդը մտել է մի ավանտյուրայի մեջ` որոշել է հպատակեցնել Եկեղեցին, ինչպես հպատակեցրել է բոլոր կառույցներն ու կամակատարներ նշանակել ամենուր … և սկսել է մի խաղ, որտեղ հաստատ պարտվելու է ու կորցնելու է իրեն համակրող բանակի աջակցության վերջին փշրանքները: Այս դեպքում ինքն է իր թշնամու դերում հանդես գալիս:

Ինքն իր համար նահանջի տեղ ուղղակի չի թողել, ուստի ստիպված է շարունակել իրեն կործանող այս խաղը, որը մտել է մի փուլ, որտեղ նրա հակառակորդներն արդեն անելիք չունեն` ինքն իրեն է ոչնչացնում… նրանցից մի բան է հասնում` չխանգարել, թույլ տալ, որ այդ գործն ավարտին հասցնի, ուստի պետք է ստիպել, որ հաջորդ շաբաթ էլ կրկնի «կեղծ պատարագ» օպերացիան, որ ֆիասկոն կատարյալ լինի…

Եվ նորից ուզում եմ ասել` մենք թերագնահատում ենք մեր ժողովրդին, իսկ նա պարբերաբար ցույց է տալիս իր խելամտությունը, վճռական պահերին ճիշտ կողմնորոշվելու ունակությունը… ճիշտ է` մեր ժողովուրդը նաև միամիտ է ու ներողամիտ, պատրաստ է սխալվողին շանս տալ ուղղվելու, դյուրահավատ է ու երբեմն հավատում է կեղծ խոստումներին, բայց այս անգամ նա իր որոշումը կայացրել է… ՔՊ-ի համար ժամացույցն արդեն միացված է…

Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից

May be an image of Bran Castle