15/11/2025

Փաշինյանը կանգնեց նույն փոցխի վրա․ Լևոն Զուրաբյան

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՆԳՆԵՑ ՆՈւՅՆ ՓՈՑԽԻ ՎՐԱ:

Փաշինյանի երկրորդ հովհաննավանքյան ձախողումը նրան միևնույն է չի կանգնեցնելու:

Ավելին, հասկանալով, որ իր հետևում ժողովուրդ չկա, նա սաստկացնելու է ուժային և վարչական ճնշումները:

Այսօր նա լարեց իր ամբողջ մարդահավաքման ռեսուրսը, բայց ստացավ ավելի խղճուկ արդյունք քան անցյալ շաբաթ էր, հրապարակ բերելով բավականին մարգինալ և նույնքան ագրեսիվ զանգված (եթե մի քանի հարյուր մարդու մասին կարելի է կիրառել այդ բառը):

Նա կգերադասեր Մայր Աթոռի գրավումը կատարել «ժողովրդական շարժումով», զանգվածների օգնությամբ կարգել «ժողովրդական կաթողիկոս» և տապալել վեհափառին «ժողովրդի պոռթկումով», բայց արդեն ինքն էլ հասկացավ` իր քարոզչական արշավանքը տապալվել է:

Ժողովուրդ չի կարող սատարել մի գործընթացի, որի նպատակը ամենևին հոգևոր առողջացումը չէ, այլ կեղծ, փարիսեցիական պայքար է հայկական ինքնության դեմ մարտնչող Փաշինյանի անձնիշխանության համար, որը տեղի է ունենում սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումներով և սպառնում է մեր քաղաքացիական ազատություններին:

Հիմա արդեն ուրիշ ելք չունի քան գործել բռի ոստիկանական մեթոդներով: Պետք է պատրաստվել դրան:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից