Դատախազությունը հայց չի ներկայացրել Հովհաննավանքի հետ կապված:
Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նշենք՝ ավելի վաղ լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվության համաձայն, իշխանությունները, իբր, պատրաստվում են Հովհաննավանքը բռնազավթել դատախազության միջոցով:
Մասնավորապես, ըստ հրապարակման, պատրաստվում են հայցադիմում ներկայացնել դատարան` վիճարկելու Հովհաննավանքի սեփականության իրավունքը և , իբր, քննարկվում է հայցը ոչ թե ընդդեմ Մայր Աթոռի, այլ` Կադաստրի կոմիտեի ներկայացնելու տարբերակը՝ թե սխալ վկայական են տվել:

Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար