Թալինի համայնքապետարանն, առանց Արագածոտնի թեմի վարչական խորհրդի հետ խորհրդակցելու, սկսել է աշխատանքներ իրականացնել եկեղեցու բակում․ այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմը։
«Եկեղեցու տարածքի ցանկապատը համայնքապետարանը որոշել է առանց թեմի վարչական խորհրդին տեղյակ պահելու և առանց օրհնություն ստանալու՝ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել և նորոգել։ Վաղ առավոտից սկսել են ապամոնտաժման աշխատանքներ։ Եկեղեցին՝ իր ողջ տարածքով, պատկանում է Մայր Աթոռին:
Թեմի վարչական խորհուրդը խիստ դատապարտում է այս արհամարհական վերաբերմունքը, թեև միշտ պատրաստ ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր ձեռք կմեկնեն եկեղեցու շինարարական աշխատանքների իրականացմանը»,-ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ տեղի ունեցածի վերաբերյալ փաստաբան Արմինե Ֆանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իշխանությունը սկսել է հաջորդ շաբաթ կալանալիք «պատարագի» նախապատրաստական աշխատանքները։ Վաղ առավոտից Թալինի համայնքապետարանը աշխատողներ է ուղարկել եկեղեցու տարածք՝ հանել են ցանկապատը, թափով մաքրության եւ բարեկարգման աշխատանքներ են կատարվում, որից եկեղեցու հոգեւոր ծառայողները կամ Արագածոտնի թեմը տեղյակ չեն, մինչդեռ եկեղեցին գտնվում է Մայթ Աթոռի տնօրինության տակ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է այն մասին, որ հաջորդ շաբաթ Թալինի եկեղեցու Թադե քահանայի կողմից իրականացվող պատարագին է պատրաստվում ներկա գտնվել։ Թադե քահանան, հիշեցնենք, որ հանդես է եկել կաթողիկոսի եւ Մայր Աթոռի քննադատության, բայց կարգալույծ արված չէ։ Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ կոչեր են հնչել՝ ուղղված Վեհափառին, որ մինչեւ կիրակի օրը պետք է նրան կարգալույծ անել։ Փաշինյանն այս վարքով, փաստորեն, եկեղեցին պառակտում է յուրային հոգեւորականների եւ օտարների։ Յուրայիններն իրեն հավատարմություն հայտնած եւ իրենց հոգեւոր առաջնորդին դավաճանած անձինք են, օտարները՝ Մայր աթոռին հավատարմությունը պահպանածները։






Բաց մի թողեք
Դաժան դանակահարություն Աբովյանում, մանրամասներ
Հայաստանում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Ռոբսոնը․ Լուսանկար
Զինծառայողին մեղադրող քննիչը ժամանակին նույն արարքն է արել․ Լուսանկար