Նախնական տվյալներով, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին։
Այս մասին այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Այս պահի դրությամբ որեւէ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը, ի թիվս այլոց, առաջին օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում։ Ընդ որում, կհիշեք, որ եղբայրը, որն ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք համապատասխան մասնագետի, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չառաջանա և մենք կարողանանք պատշաճ կերպով ստանանք տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որեւէ բան հայտնի է։
Այս պահի դրությամբ, շատ նախնական տվյալներով, երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։
Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը։ Ես այս պահին այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող»,–ասաց նախարարը։
Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, հայտնում են ՔԿ-ից.
«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը): Վերջինս ձերբակալվել է»։
Նշենք, որ ձերբակալվածը 3-ամյա Տիգրանի հայրն է, մեր տեղեկություններով` նա ներկայացել է իրավապահներին եւ հայտնել, որ ինքն է սպանել երեխային, խոսելով պատճառների մասին, նշել է. «Մտածում եմ` իմ երեխան չէ»։






Բաց մի թողեք
Ապարանում գողացել են 39-ամյա քաղաքացուն պատկանող 253 գլուխ ոչխար
Արք․ Աջապահյանի պաշտպանական թիմը բողոքարկել է նրան 2 տարով ազատազրկելու վճիռը
Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել