Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացում նկատվում է ակտիվ առաջընթաց։
Ազգային ժողովում այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ընդգծելով, որ առաջիկա օրերին Հայաստանը պաշտոնապես կստանա գործողությունների ծրագիրը։
Նրա խոսքով՝ դրանից հետո նախաձեռնության հիմնական պատասխանատվությունը կանցնի Հայաստանի կողմին, քանի որ փաստաթղթում հստակ կնշվեն այն քայլերը, որոնք երկրի պետական կառույցները պետք է իրականացնեն։
Նախարարը նաև ընդգծել է, որ ծրագիրը նորություն չէ․ այն ներառում է բարեփոխումների այն ուղղությունները, որոնք կառավարությունը արդեն իսկ համարում է առաջնահերթ և պատրաստ է զարգացնել՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով։

Բաց մի թողեք
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում
Մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը. վարչապետը հայտնել է՝ ինչ է սպասվում