Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ 17 և 20 տարեկան վանաձորցի երիտասարդներ նախապատրաստվում են ապօրինի ձեռք բերած հրազենով հաշվեհարդար տեսնել երկու հոգու նկատմամբ:
Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, ՀՀ Քննչական կոմիտեում սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հետագա միջոցառումներով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 17 և 20 տարեկան երիտասարդները Վանաձորի Տերյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու հետ միասին ձեռք են բերել ինքնաձիգ, որը պահել են վերջինիս տանը:
Դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել նրանց բնակարաններում: 33-ամյա տղամարդու տան խուզարկության ընթացքում բակում հսկող ոստիկանը նկատե է, որ նա ինքնաձիգի նմանվող իր է նետվել պատշգամբից:
45 փամփուշտով լիցքավորված «Կալաշնիկովի» ինքնաձիգը քննիչի կողմից առգրավվել է:
Հինգ անձ ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են:

Բաց մի թողեք
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է